Նախորդ տարվա համեմատ 2011 թ. առաջին կիսամյակում ավելացել են բնական գազի ներկրման ծավալները19 հուլիսի 2011 - 16:00 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 12,6 տոկոսով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 832,5 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 736 մլն խ.մ, ինչը 0,3 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 3 տոկոսով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 295,3 մլն խ.մ: 10,2 տոկոսով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 156,2 մլն խ.մ: 16,2 տոկոսով ավելացել է սպառումը նաև այլ սպառողների կողմից՝ կազմելով 109,8 մլն խ.մ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 19,9 տոկոսով նվազել են Էներգետիկայի և 15,3 տոկոսով արդյունաբերության գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 70,1 և 104,6 մլն խ.մ, հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը |