Արգենտինայի գյուղատնտեսության նախարարը սեպտեմբերին կայցելի Հայաստան![]() 25 հուլիսի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունը, Արգենտինայի Գյուղատնտեսական Ընկերակցության նախագահ Ուգո Լուիս Բիոլկատիի հրավերով 2011-ի հուլիսի 19-ից 24-ը` Բուենոս Այրեսի 125-րդ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով, Արգենտինայի մայրաքաղաքում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այցի ընթացքում Հայաստանի գյուղնախարարը հանդիպումներ է ունեցել միջոցառման կազմակերպիչների, ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների, գյուղատնտեսության ոլորտում աշխատող արգենտինացի գործընկերների հետ: Գործնական և արդյունավետ էին Սերգո Կարապետյանի հանդիպումները Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարի առաջին տեղակալ Լորենսո Բասսոի հետ, որն այդ պահին փոխարինում էր Չինաստանում այցով գտնվող գյուղնախարար Խուլիան Դոմինգեսին: Երկօրյա քննարկումների արդյունքում, որոնց մասնակցում էին նաև Արգենտինայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ և Բուենոս Այրեսում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ու Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր համագործակցության մասին: Նախարար Սերգո Կարապետյանը և փոխնախարար Լորենսո Բասսոն համաձայնել են, որ Արգենտինայի գյուղատնտեսության, անասնաբուծության և ձկնորսության նախարար Խուլիան Դոմինգեսի գլխավորած պատվիրակությունը ս.թ. սեպտեմբերին կայցելի Հայաստան: Բուենոս Այրեսի 125-րդ Միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար՝ հաշվի առնելով Արգենտինայի զգալի առաջընթացը ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, խաղողագործության, անասնաբուծության, ձկնաբուծության բնագավառներում և կարևոր խթան կհանդիսանան երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում: Արգենտինայի մայրաքաղաքում նախարար Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության վիճակը, պատասխանել սփյուռքահայերին հուզող բազմաթիվ հարցերին: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |