2011-ի հունվար-հուլիսին 2010-ի համեմատ կոնյակի արտադրությունն ավելացել է 19.6 տոկոսով![]() 2 սեպտեմբերի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 6772.1 հազար լիտր կոնյակ , ինչը 19.6 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (5660.4 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 3399.5 լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար-հուլիսի ցուցանիշից 29.3 տոկոսով: Բացի դրանից, հունվար-հուլիսին արտադրվել է 3377.6 հազար լիտր գինի 2010-ի 2867.7 հազար լիտրի փոխարեն (17.8 տոկոս աճ): Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 8997.1 հազար լիտր գարեջուր, ինչը 5.8 տոկոսով քիչ է, քան 2010-ի հունվար-հուլիսին` 9555.9 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 5.4 տոկոսով` կազմելով 130.5 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 2.8 տոկոսով` կազմելով 20237.3 հազար լիտր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |