Ավելացել են ֆինանսական հաշտարարին ուղղված բողոքները, կապված ԱՊՊԱ-ի հետ 5 սեպտեմբերի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Տարեսկզբին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 105 բողոք, որոնք կապված են ԱՊՊԱ գծով ապահովագրական ընկերությունների ծառայությունների տրամադրման հետ: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքով, ֆինանսական համակարգին հունվար-օգոստոսին հաջողվել է լուծել 15 գործ հօգուտ հաճախորդների: Ինչպես հաղորդել է Փիրուզ Սարգսյանը, գրասենյակ ստացվող բողոքները հիմնականում առնչվում են երեք խնդիրների` ապահովագրական ընկերության կողմից վնասի ոչ լրիվ փոխհատուցում, ԱՊՊԱ մասնակիցների անհամաձայնություն ունեցվածքի գնահատման չափերի դեպքում, այս կամ այն կողմի մեղավորության հետ կապված տարաձայնություններ: Փ. Սարգսյանը նշել է, որ դեպքերի մեծամասնությունը (83 տոկոս), լուծվում է կողմերի համաձայնության մասին հռչակագրի օգնությամբ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |