Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշն օգոստոսին կազմել է 9,6 տոկոս![]() 20 սեպտեմբերի 2011 - 13:17 AMT PanARMENIAN.Net - 2011-ի օգոստոսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,6 տոկոսով 2010-ի նույն շրջանի համեմատ: Ւնչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, օգոստոսին տնտեսական ակտիվության աճն ընթացիկ տարվա հուլիսի համեմատ կազմել է 21,3 տոկոս: Միաժամանակ 2011-ի օգոստոսին գնաճը Հայաստանում կազմել է 4,8 տոկոս 2010-ի նույն շրջանի համեմատ: Օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսին ընթացիկ տարվա հուլիսի համեմատ սպառողական գները կրճատվել են 0,6 տոկոսով: Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսված է 4,6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |