Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի

Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի

PanARMENIAN.Net - «Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրա խոսքով, Հայաստանն այն դեռևս լիովին չի օգտագործում: Շնորհավորելով ներկաներին Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս օրն առիթ է` իմաստավորելու և քննարկելու տուրիզմի բնագավառում Հայաստանի անցած 20 տարիներն ու հետագա ծրագրերը:

Տիգրան Սարգսյանը կարևորել է, որպեսզի զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված բոլոր կառույցները կառավարության հետ միասին լինեն մասնակիցը` տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման գործում: «Եվ այս տեսակետից ուզում եմ նշել, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ վերջին շրջանում արձանագրվել են հաջողություններ,- ընդգծել է նա: - Այս տեսակետից կարևոր են Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Տաթևի վանական համալիրում իրականացված ներդրումային ծրագրերը և Հայաստանում առցանց պատվիրման առաջին համակարգի` armhotels.am-ի ներմուծումը:

Զբոսաշրջության միջազգային օրը Հայաստանում նշվում է արդեն երրորդ տարին, իսկ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները մեդալներ, շնորհակալագրեր և ոլորտի զարգացման մեջ ներդրած ավանդի համար պարգևներ են ստացել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի անունից: Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար հատուկ ոչ մրցութային մրցանակ է ստացել նաև կառավարության ղեկավարը «Arm Tourism» ամսագրից:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հյուրանոցների միությունը, «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ, Հայկական գիդերի գիլդիան, ինչպես նաև Հայաստանի Բարմենների միությունն ու «Մեդիա Օնիքս» ընկերությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---