Հայ հանրությանը ներկայացվել է «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»

Հայ հանրությանը ներկայացվել է «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»

PanARMENIAN.Net - «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» նախագիծն իրենից ներկայացնում է համալիր փաստաթուղթ, որն ուղղված է արտահանման ուղղվածություն ունեցող տնտեսության բացահայտմանը, լրագրողներին հայտարարել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Հոկտեմբերի 10-ին Երևանում ներկայացվել է «Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության» նախագիծը, ինչպես նաև տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի մասնագետներ, գործարարներ: Հայեցակարգը մշակվել է լավագույն փորձագիտական խմբի կողմից Համաշխարհային բանկի պատվերով Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի մասնագետների մասնակցությամբ :

Ինչպես հայտնել է Արսեն Ղազարյանը, հայեցակարգում ներկայացված են Հայաստանի տնտեսական այն ոլորտները, որտեղ առկա է առավել մեծ պոտենցիալ, որը թույլ կտա առաջիկա 3-4 տարիներին ապահովել ՀՆԱ աճ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---