Տիգրան Սարգսյանն իր վրաց պաշտոնակցի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

Տիգրան Սարգսյանն իր վրաց պաշտոնակցի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երկօրյա այցով ժամանել է Վրաստան, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Բաթումի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Նիկա Գիլաուրին, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկկողմ պաշտոնական հանդիպումը:

Ողջունելով Տիգրան Սարգսյանին` Վրաստանի վարչապետը նշել է, որ վաղը տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և հույս հայտնել, որ այն կանցնի արդյունավետ մթնոլորտում:

Տիգրան Սարգսյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին շրջայց են կատարել Բաթումում:

Նոյեմբերի 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, ինչից հետո վարչապետը հանդիպում կունենա նաև Աջարիայի հայ համայնքի հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---