Հայաստանում 2011-ի հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 402 դրամ

Հայաստանում 2011-ի հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 402 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2011-ի հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 6,7 տոկոսով՝ կազմելով 114 402 դրամ։ Միաժամանակ ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշն աճել է 0,3 տոկոսով։

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2011-ի հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 9,7 տոկոսով՝ կազմելով 94 739 դրամ, իսկ ահա ամսական կտրվածքով աճը կազմել է 1,7 տոկոս։

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 4 տոկոս կամ 137 047 դրամ, միաժամանակ սեպտեմբերին ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ արձնագրվել է 0,8 տոկոս անկում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---