«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների միջազգային համակարգին![]() 28 նոյեմբերի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների միջազգային համակարգին: «Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն փոխանցել և ստանալ ցածր սակագներով դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգի միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում»,- նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Զոլոտայա Կորոնա» համակարգի հետ համագործակցությունից Բանկն ակնկալում է մեծ քանակությամբ հաճախորդների բարձրորակ մակարդակով և շահավետ սակագներով սպասարկման հնարավորությաև իրականացում: Սակագները սկսում են 0.5%-ից Ռուսաստանից և 1.5% Հայաստանից փոխանցման համար»,- ասել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգն առանց հաշվի բացման ակնթարթային համակարգ է: Այն ունի ավելի քան 24,500 կետ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածքում (ներառյալ ավելի քան 1,8 հազար կետ Մոսկվայում): Համակարգի գործող մասնակիցներն են հանդիսանում ավելի քան 300 բանկեր Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում: 2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, RIA Money Transfers և Contact համակարգերը, որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |