Վրաստանում հանգիստը զբոսաշրջիկների համար 1.5 անգամ ավելի էժան է, քան Հայաստանում28 նոյեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Նոյան Տուր» ընկերությունը հայկական զբոսաշրջային շուկայում աշխատում է երկրորդ տարին, սակայն արդեն արձանագրում է զբոսաշրջիկների հոսքի աճ, առավել ևս, որ տուրընկերությունների աշխատանքի համար երկրում ստեղծված է բարենպաստ օրենսդրական դաշտ և վիզաների հետ կապված արգելքներ չկան: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Նոյան Տուր» ընկերության տնօրենի տեղակալ Սոֆյա Սարգսյանը: Նրա խոսքով, Հայաստանը հետաքրքրում է զբոսաշրջիկներին, անգամ նրանց, ովքեր արդեն եղել են երկրում, հարուստ մշակութային և պատմական ժառանգությամբ»: Մարդիկ դարձյալ ու դարձյալ վերադառնում են, որպեսզի ավելի լավ ծանոթանան հայ ժողովրդի ազգային ավանդույթների և կենցաղի հետ»,- հավելել է նա: Ինչպես հաղորդել է Սոֆյա Սարգսյանը, զբոսաշրջիկները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել նաև Արցախի նկատմամբ, ինչը չի կարող չուրախացնել: Ինչպես հաղորդում է փոխտնօրենը, այցելուների մեծ մասը Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից են: Տուրփաթեթը (7 օր) Հայաստանում՝ նախատեսված երկուսի համար միջինում արժե 1000 դոլար ( մոտավորապես 383 420 դրամ), իսկ Վրաստանում հանգստի համար կբավարարի մոտավորապես 400 եվրոն (մոտավորապես 203 504 դրամ), ինչը 1.5 անգամ ավելի էժան է: Սոֆյա Սարգսյանը մատնանշել է այն միտւմը, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկները սկսել են համատեղել հանգիստը Վրաստանում երկու ուղղություններով էլ, հատկապես, դա կիրառում են եվրոպացիները՝ գնային տարբերություններից օգտվելով: Սրա հետ կապված ոլորտի ներկայացուցիչը անհրաժեշտ համարեց վերանայել հյուրանոցային համարների գները, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, երբ մեծ հետաքրքրություն կա լեռնադահուկային զբոսաշրջության նկատմամբ: « Գնային տարբերության պատճառով ռուս զբոսաշրջիկները կարող են գերադասել հանգիստը Թուրքիայում»,- հավելել է նա: Ւր հերթին «Ռոմեա» գրավիչ ճանապարհորդությունների ակումբի ղեկավար Ռուբեն Գրիգորյանը հավելեց, որ տուրփաթեթի գները ձևավորվում են բաղկացուցիչներից. հյուրանոցների, սնունդի, փոխադրամիջոցների գներից, որոնք Հայաստանում ավելի թանկ են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |