Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կդիտարկի ղարաբաղյան պատերազմի հետ կապված հայցերը![]() 10 հունվարի 2012 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից 18 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու հայց կդիտարկի: Երկու դեպքում էլ հայցվորները քաղաքացիական անձինք են, որոնք պնդում են, որ աքսորվել են իրենց տներից 1992 թվականին` պատերազմի ժամանակ: Նրանք չեն կարողացել վերադառնալ անգամ այն բանից հետո, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, և 1994 թվականի մայիսին հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել: Ընդ որում, հայցերից մեկն առաջադրվել է Ադրբեջանի, իսկ մյուսը` Հայաստանի դեմ: Լոնդոնյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի ղեկավարը BBC-ի հետ զրույցում ասել է, որ ընդունելով երկու հայցերը դիտարկելու որոշումը` դատարանը ցուցադրել է իր չեզոք դիրքորոշումն այդ միջպետական հակամարտությունում: Ադրբեջանի դեմ հայցը 2006 թվականին ներկայացրել էր Մինաս Սարգսյանը: Ներկայացված փաստաթղթերի համաձայն, ադրբեջանական բանակը Սարգսյանին ու նրա ընտանիքին պարտադրել է լքել իր տունն ու հողը Ադրբեջանի ԽՍՀ Շահումյան շրջանի Գյուլիստան գյուղում, որը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) վարչական սահմանից հյուսիս: Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, ուստի դատարանում հայցը ներկայացնում են նրա այրին և երեք երեխաները: Մյուս հայցում, որը ներկայացվել է Հայաստանի դեմ, Լաչինի շրջանում բնակված էթնիկ քրդերի մի քանի ընտանիքներ պնդում են, որ ստիպված են եղել լքել իրենց տները հայկական բանակի գրոհի արդյունքում, հաղորդում է BBC-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |