Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը վերադարձել է Փարիզ նպատակ ունենալով կասեցնել օրինագծի քննարկումը Սենատում![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսի Բուրջուօղլուն, ով ֆրանսիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունումից հետո ետ էր կանչվել Անկարա, դարձյալ ուղևորվել է Փարիզ, որպեսզի շփումներ ունենա նախքան Սենատում կդիտարկվի տվյալ օրինագծը, հայտնում է TRT Russian-ն: «Մեր խնդիրն է կարճ ժամանակահատվածում ապահովել տվյալ առաջարկության սառեցումը, քանի որ այն անիմաստ է, անօգուտ, անպետք և ծայրահեղ վտանգավոր»,- ասել է դեսպանը: Դեսպանը հիշեցրել է, որ օրինագիծը ներառված է սենատի նիստի օրակարգ, որը կկայանա հունվարի 23-ին: Բուրջօղլուն ընդգծել է, որ նախ և առաջ, անհրաժեշտ է կանխել տվյալ օրինագծի քննարկումները և դիտարկումները հունվարի 22-ին: Դիվանագետն ընդգծել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ջանքերը, որոնք ուղղված են ԵՄ անդամ երկրներում տվյալ օրինագծի տարածմանը: «Դա նշանակում է Թուրքիայի դեմ նոր ճակատ բացել: Ֆրանսիական ղեկավարությունից նման քայլեր սպասելն անիրատեսական է: Սակայն եթե դա պատահի, Թուրքիան համապատասխան կերպով դրան կարձագանքի»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |