Թուրքերը քննաթերթիկներից հանել են «հայերի վայրագությունների» մասին հարցերը

PanARMENIAN.Net - Թուրքական դպրոցներում բազմաթիվ բողոքների հիման վրա քննական տոմսերից հանել են «հայերի վայրագությունների» մասին հարցերը, գրում է թուրքական Vatan-ը:

Թերթի տվյալների համաձայն, Բաքիրքոյ շրջանի ազգային կրթության կառավարումը դպրոցներին է փոխանցել քննաթերթիկները, որոնցում «հայերի ինչ-որ վայրագությունների» մասին հարցեր կան:

Բաքիրքոյի Տաթյան հայկական դպրոցում քննությունների ժամանակ «Հասարակական աշխատողների արհմիությունների համադաշնության» նախագահ Սամի Էվրենը լքել է քննական դահլիճը, քանի որ էթիկ չի համարել հետևել քննություններին, որտեղ ռասիստական հարցեր են տալիս:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---