Լրացել է Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը19 հունվարի 2012 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունվարի 19-ին, լրանում է հայ-թուրքական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվել էր հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Նախօրեին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Էրհան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասին Հայալին, ովքեր մեղադրվում են «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասնակցության մեջ: Այսօր, ինչպես և ամեն տարի, Ստամբուլում ծրագրվում է անցկացնել ակցիա` նվիրված Դինքի հիշատակին: Ինչպես հայտնում է Ստամբուլում PanARMENIAN.Net ի աղբյուրը, ծրագրվում է անցկացնել լայնամասշտաբ ակցիաներ, քանի որ սպանության օրը համընկել է այդ գործով Ստամբուլի դատարանի որոշման կայացման օրվա հետ: «Ակցիաները կանցնեն 2 փուլով` ցերեկը և երեկոյան: Նախ ծրագրվում է իրականացնել խաղաղ երթ Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրատուն, որը սկսվում է թուրքական ժամանակով ժամը 13.00, իսկ երեկոյան տեղի կունենա մեկ այլ ակցիա` Իստիկլյալ գլխավոր փողոցով»,-ասել է աղբյուրը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |