Նյու Յորքում տեղի է ունենալու հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառում

Նյու Յորքում տեղի է ունենալու հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Նյու Յորքի հայկական եկեղեցու թեմական կենտրոնում տեղի է ունենալու հայ գրատպության 500-ամյակին նվիրված հատուկ միջոցառում:

Միջոցառման ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Ստամբուլի «Ակոս» թերթի վերլուծաբան Զաքարյա Միլդանողլուն: Միջոցառման համակարգողն է Հակոբ Վարդանյանը:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայ-ամերիկյան աջակցության և կրթության կենտրոնը, Գրիքոր և Կլարա Զոհրաբ տեղեկատվական կենտրոնը, «Համազգայինի» Նյու Յորքի կենտրոնը, Թեքեյան մշակութային ասոցիացիան և այլն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---