Տոդուայի հայտարարությունը Բաքվում. Ադրբեջանական ԶԼՄ-ները ցանկանլին իրողության տեղ են ներկայացրել![]() 19 հունվարի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի փոխոխսնակ Ֆրիդոն Տոդուան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն հայտարարությունը, թե իբր ինքն ասել է, որ «Վրաստանը և Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետև այդ իրենց հողերն են»: «Պիրվելի»-ի հետ հարցազրույցում Փ.Տոդուան, մասնավորապես, հայտարարել է. «Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների հիմնախնդիրներին ես չեմ միջամտում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |