Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի պատճառով

Ֆրանսիայի դեսպանին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի պատճառով

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելլերին Ադրբեջանի ԱԳՆ են կանչել, հաղորդել է լրագրողներին Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ Նեջդեթ Ունուվարը: Նրա խոսքով` ադրբեջանական սփյուռքը աշխատանք է տանում Ֆրանսիայում, Ադրբեջանի խորհրդարանը դիմում է հղել այդ երկրի Սենատին, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխղեկավարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցը: Առայժմ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատնից չի հաջողվել տեղեկատվություն ստանալ հանդիպման մանրամասների մասին, հաղորդում է Trend-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս որոշումից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---