Մարալ Դինք. Մեզ համար շատ կարևոր էր Հրանտ Դինքի սպանության հիշատակի օրը հավաքված բոլոր մարդկանց ներկայությունը

Մարալ Դինք. Մեզ համար շատ կարևոր էր Հրանտ Դինքի սպանության հիշատակի օրը հավաքված բոլոր մարդկանց ներկայությունը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի հիշատակին Ստամբուլում կազմակերպված միջոցառումները շատ կարևոր էին նրա ընտանիքի համար և Թուրքիայում արդարության հնարավոր հաղթանակի հույս ներշնչեցին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի զարմուհի Մարալ Դինքը:

Մարալը դժվարությամբ էր զսպում իր զգացմունքները, քանի որ, ինչպես ինքն է նշել, իր ընտանիքին աջակցություն ցուցաբերելու համար եկած մարդկանց հսկայական թվի ներկայությունը երկրում դրության հետագա բարելավման հույս է ներշնչել: «Դա կարևոր է ոչ միայն մեզ համար, այլև Թուրքիայի ու ժողովրդավարության համար»,- նկատել է նա` հույս հայտնելով, որ մարդիկ կկատարեն խոստումը և կհետևեն Դինքի սպանության գործի զարգացմանը:

Շատ կարևոր էր նաև, որ մարդիկ համաձայն չէին դատարանի վճռի հետ, հավելել է Մարալ Դինքը. «Կարելի է ասել` գնալով ավելի շատ մարդ է արտահայտվում արդարության օգտին»:

Զրույցի վերջում նա ընդգծել է, որ իրենց պայքարի նպատակը արդարության հասնելն է, որից հետո և' երկիրը, և' ժողովուրդը կկարողանան խաղաղության մեջ ապրել: «Թուրքիայում արդարության հաստատման համար պատասխանատու են ոչ միայն իշխանությունները, այլև ողջ ժողովուրդը»,- ասել է նա:

Հունվարի 19-ին լրացավ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5 տարին: 40 000 մարդ եկել էր հարգանքի տուրք մատուցելու լրագրողի հիշատակին: Հավաքվածներն անցկացրեցին լայնամասշտաբ ակցիաներ, ինչպես երթը Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրություն և երթը Ստամբուլի գլխավոր փողոցով: Թաքսիմ հրապարակից մինչև «Ակոսի» խմբագրություն երթից հետո հավաքվածները լռության րոպեով հարգեցին Դինքի հիշատակը, որից հետո խմբագրության պատշգամբից ելույթ ունեցան «Դինքի ընկերների» ներկայացուցիչները, ինչպես նաև ընտանիքի անդամները:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:

Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:

Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---