Ալեքսեյ Մուխինը ցեղասպանության ֆրանսիական օրինագծի մասին. գործ ունենք նախընտրական քայլի հետ![]() 21 հունվարի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Խոսելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին` գործ ունենք Սարկոզիի նախընտրական քայլի հետ»,-հայտարարել է Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը: Ըստ նրա, « նման քայլը լավ մեկնարկ է Սարկոզիի նախընտրական ընկերության համար»: «Այս իրավիճակը Սարկոզիին անհրաժեշտ էր նրա համար, որպեսզի քննարկումներն ակտիվանան, իսկ օրինագծի հետագա ճակատագիրը նրան քիչ է հետաքրքրում»,-կարծում է փորձագետը: Նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախաձեռնությամբ Ֆրանսիայի ԱԺ-ը քննարկամն է դրել ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 22 Ազգային Ժողովը ընդունել է օրինագիծը: Վերին պալաըում օրինագծի քննարկումը նախատեսվում է հունվարի 23:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |