Հայոց ցեղասպանություն. Թուրքիան շարունակում է սպառնալ Ֆրանսիային պատժամիջոցներով![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել Ֆրանսիային Սենատում չքննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: « France 24» տված հարցազրույցում Դավութօղլուն ընդգծել է, որ եթե Ֆրանսիան չփոխի այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, պատժամիջոցները կշարունակվեն: «Հուսով ենք, որ ստիպված չենք լինի բացահայտելու այդ պատժամիջոցների էությունը: Սակայն թող չկարծեն, որ Թուրքիան լռելու է: Կընդունվեն նոր պատժամիջոցներ և այս անգամ դրանք կշարունակվեն, մինչև որ Ֆրանսիան փոխի իր դիրքորոշումը»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Թուրք նախարարն ասել է, թե Սենատի օրակարգում ընդգրկված օրինագիծը հակասում է մարդու իրավունքներին: Այսօր Ֆրանսիայի Սենատում կկայանա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Հունվարի 18-ին Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը: Սենատում օրինագծի քննարկումները կսկսվեն երևանյան ժամանակով 18:00: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |