Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի անդամ Սոֆի Ժուասսանի պնդման համաձայն, այսօր Սենատում ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի վերաբերյալ մի քանի քվեարկություն տեղի կունենա: Առաջինը կանցկացվի ավելի վաղ օրինագծի դեմ արտահայտված սահմանադրական հարցերի հանձնաժողովի որոշման վերաբերյալ քվեարկությունը: Տվյալ դեպքում որոշման դեմ քվեարկությունը կլինի հօգուտ օրինագծի ընդունման: Այնուհետև կանցկացվի օրինագծում փոփոխությունների ներմուծման մասին առաջարկների վերաբերյալ քվեարկություն և միայն դրանից հետո սենատորները կքվեարկեն օրինագծի ընդունման կամ մերժման օգտին: Ֆրանսիայի Սենատի Սահմանադրական հանձնաժողովը դեմ է հանդես եկելՀայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ ընդունելով սենատորների միջնորդությունը, որոնք դեմ են այս օրինագծին: Օրինագիծը մերժելու մասին առաջարկությունն ընդունվել է 23 «կողմ» և 9 «դեմ» ձայներով, 8 –ը ձեռնպահ են մնացել: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ստորին պալատի կողմից ընդունվել է 2011թ. դեկտեմբերի 22-ին: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |