Ֆրանսուա Յումբեր. Նա, ով ժխտում է Ցեղասպանությունը, օգտվում է հանրության լռությունից

Ֆրանսուա Յումբեր. Նա, ով ժխտում է Ցեղասպանությունը, օգտվում է հանրության լռությունից

PanARMENIAN.Net - Ժողովրդի դեմ գործած հանցագործության մասին լռելը օժանդակելու նշան է, ինչը նույնպես հավասար է Ցեղասպանության, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ դեբատների ժամանակ հայտնել է «Միություն հանուն ազգային շարժման» իշխող կուսակցությունից սենատոր Ժան-Ֆրանսուա Յումբերը: Նրա խոսքով` նա, ով ժխտում է Ցեղասպանությունը, օգտվում է հանրության լռությունից:

Պատգամավոր Սոֆի Ժուասանն իր հերթին նշել է, որ, ինչպես և մյուս երկրներում, Ֆրանսիայում նույնպես ժխտողական քաղաքականություն է դիտվում: «Անգամ օրինագծի հեղինակներն են նկատել, որ մեր կայքերը լի են կարծիքներով ու հայտարարություններով, որոնցում ժխտում է նկատվում»,- ասել է նա: Նրա խոսքով` օրինագծի նպատակներից մեկն է ավելի հարմար պայմաններ ստեղծել գիտաշխատողների գործունեության համար:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---