Նատաշա Բուշար. Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը պետք է վերականգնվի

Նատաշա Բուշար. Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը պետք է վերականգնվի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունմամբ այսօր կավարտվի մի գործընթաց, որը վաղուց է սկսվել, Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկման ժամանակ ասել է պատգամավոր Նատաշա Բուշարը: Նրա խոսքով` այս գործընթացի մեջ ներգրավված են բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք պաշտպանում են հայ ժողովրդին: «Անհնար է պատկերացնել, որ մեր երկրում դեռևս շարունակում են ժխտել իրականությունը»,- ասել է նա` հավելելով, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը պետք է վերականգնվի: «Անդունդը պետք է լցվի: Դա հնարավոր կլինի միայն վերոնշյալ օրինագծի վերջնական ընդունումից հետո»,- նշել է նա` հավելելով, որ ամեն անգամ, երբ Ֆրանսիայում Ցեղասպանություն ճանաչվի, զոհերի մասին հիշատակը կերկարի:

Պատգամավորն ընդգծել է նաև, որ օրինագծի ընդունումը նաև մարդու իրավունքների պաշտպանություն է: «Այս տեքստը նաև խաղաղության տեքստ է, և մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է նա` հավելելով, որ ժողովուրդն իրավունք ունի լինելու պաշտպանված:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---