ՀՀ վարչապետը «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները24 հունվարի 2012 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռոսսելխոզբանկի» խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշևի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Ներկայում գյուղատնտեսությունը հանդիսանում է մեր առաջնային ուղղություններից մեկը: Փորձում ենք գտնել նոր գործիքներ և հնարավորություններ՝ ոլորտի զարգացումը խթանելու համար»,- նշել է վարչապետը` ողջունելով հյուրերին: Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ «Ռոսսելխոզբանկի» հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը նոր քայլեր կհուշի կառավարությանը՝ ոլորտի զարգացման ճանապարհին: Դմիտրի Պատրուշևն իր հերթին նշել է, որ բանկը Ռուսաստանի ագրո-արդյունաբերական համալիրի ֆինանսավորման առաջատարներից է, ինչպես նաև պետական նպատակային ծրագրերի իրականացնող օպերատորը: Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականության, ծրագրերի և ռուսաստանյան բանկի գործունեության վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, ՀՀ-ում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչության հիմնմանը, լիզինգային տարբերակով գյուղտեխնիկայի հնարավոր ձեռք բերմանը վերաբերող հարցեր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |