Բաքվի բողոքը. Ադրբեջանական ռադիոն արգելել է ֆրանսերեն երգերը26 հունվարի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Այսօրվանից ադրբեջանական Media FM ռադիոկայանը արգելք է սահմանել իր եթերում ֆրանսերեն լեզվով երգերի ու ֆրանսերեն երգիչների կատարումների համար: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ռադիոյի գործադիր տնօրեն Թուրալ Ալիևը նշել է, որ օրենքն ուժի մեջ կմնա, քանի դեռ Ֆրանսիայի Սենատը չեղյալ չի հայտարարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ին; Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |