Բակո Սահակյան. Քարին տակ գյուղի պաշտպանությունը գլխավոր հաղթանակներից է

Բակո Սահակյան. Քարին տակ գյուղի պաշտպանությունը գլխավոր հաղթանակներից է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան եւ մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը նշել է, որ Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում մեր ազգային-ազատագրական պայքարում` հանդիսանալով առաջին եւ հիմնարար հաղթանակներից մեկը: Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել եւ պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու մեր մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, եւ մեր նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու մեր հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---