2011 թվականին ավելացել են բնական գազի ներկրման և իրացման ծավալները![]() 27 հունվարի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ից հանրապետություն ներկրված բնական գազի ծավալները 2011թ. ընթացքում ավելացել են 11,73 տոկոսով՝ կազմելով 1 609.062 մլն խմ՝ 2010թ.-ի 1440.144 մլն-ի դիմաց: Նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 534.941 մլն խ.մ, ինչը 12,72%- ով ավելի է 2010թ.-ի համեմատ: Նախորդ տարվա համեմատ ավելացել է բնական գազի սպառումը բնակչության կողմից՝ կազմելով 550.748 մլն խ.մ, ինչը 16,95%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 29,08%- ով ավելացել է էներգետիկայի ոլորտի եւ 18,01%-ով այլ սպառողների կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխան 187.533 մլն եւ 184.621 մլն խ.մ: 13,85%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 362.364 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում 7,81%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի սպառման ծավալները՝ կազմելով 249.675 մլն խ.մ՝ 2010թ.-ի 270.835 մլն-ի դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |