Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում![]() PanARMENIAN.Net - Ֆրանսիական խորհրդարանը «իրավասու չէ իրեն հռչակել ունիվերսալ դատավոր և հաստատել պատմական հանցագործությունների փաստեր, քանի որ դա ոչ մի կերպ չի մտնում նրա իրավասության սահմանների մեջ»,-կարծում է Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Ռոբերտ Բադիները` մեկնաբանելով Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Թուրքերը հզոր ազգ են և կարևոր դեր են խաղում, հատկապես` Մերձավոր Արևելքում: Նրանք հպարտանում են իրենց պատմությամբ, եթե անգամ դրա վրա կան հանցագործության հետքեր: Դա բնորոշ է հնագույն բոլոր նվաճող-ազգերին»,-ասվում է Բադիների հոդվածում, որը հրապարակվել է The Huffington Post կայքում: Նախկին նախարարի և սենատորի կարծիքով, ֆրանսիական խորհրդարանի կողմից նման ամբարտավանությունը չի դադարում աշխարհում հակաֆրանսիական տրամադրություններ ստեղծել: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օրինագծի ընդունման դեպքում այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |