ՀԲ-ն Հայաստանի ոռոգման համակարգի բարելավմանը միտված մի նոր ծրագիր կմշակի

ՀԲ-ն Հայաստանի ոռոգման համակարգի բարելավմանը միտված մի նոր ծրագիր կմշակի

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հատկապես ոռոգման համակարգին առնչվող հարցեր: Ջուզեպպե Ֆանտոզին գյուղատնտեսության նախարարին տեղեկացրել է, որ նպատակ ունի առաջիկայում կազմել և իրականացնել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավմանը միտված մի նոր ծրագիր և այդ հարցի շուրջ նախնական քննարկումներ է ներկայումս իրականացնում ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Պարենի համաշխարհային կազմակերպության և միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Կարևորելով ներկայացվող առաջարկը, նախարարը նշել է, որ չնայած միջազգային կառույցների աջակցությամբ` այդ թվում «Հազարամյակի մարտահրավերներ–Հայաստան՚» րագրով, բավականին աշխատանք է կատարվել ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ, սակայն անելիքները դեռևս շատ են: Նա հատկապես կարևորել է Արարատյան հարթավայրում ցամաքուրդային մաքրման համակարգերի կառուցումը, քանի որ վերջիններիս բացակայոթյունը հանգեցնում է աղակալման և խոչընդոտում հողերի լիարժեք օգտագործմանը: Նախարարը անդրադարձել է նաև ոռոգման ներցանցային համակարգի բարելավման անհրաժեշտությանը: «Խնդիր ունենք նաև պոմպակայանների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ջրօգտագործողների կողմից փաստացի օգտագործած ջրերի ծավալների ճշգրտման մասով»,- հավելել է նա:

Իր հերթին Ջուզեպպե Ֆանտոզին նշել է, որ ներկայացվող դիտարկումների հիման վրա ստեղծվելիք փաստաթուղթը կներկայացվի քննարկման:

Կողմերը պայմանավորվել են մարտին նախատեսվող հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել նաև սննդի անվտանգությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---