Ռուսաստանի ԱԳՆ-ում քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը![]() 1 փետրվարի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում հանդիպել է արտաքին գործերի եվրոպական ծառայության քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի, Ուկրաինայի հետ Ռուսաստանի ու Եվրամիության հարաբերությունների արդիական խնդիրները, ինչպես նաև մերձդնեստրյան ու ղարաբաղյան կարգավորման ընթացքը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարին հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է շարունակել միջնորդական ջանքերը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: ԵՄ-ն ևս ձգտում է ակտիվացնել իր դերը կարգավորման հարցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |