Ռուսաստանը ցրտերի պատճառով կրճատել է գազի առաքումը Եվրոպա

Ռուսաստանը ցրտերի պատճառով կրճատել է գազի առաքումը Եվրոպա

PanARMENIAN.Net - Ավստրիական OMV էներգետիկ խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրոպայի մեծ մասում իր գագաթնակետին հասած ցրտերի պայմաններում Ռուսաստանը զգալիորեն կրճատել է գազամատակարարումը:

OMV տվյալներով, գազի արտահանումը կրճատվել է 30 տոկոսով: Ավստրիական գազատարով ռուսական գազը հասնում էր նաև Իտալիա:

Գազատարն անցնում է Ուկրաինայով և Սլովակիայով, որոնց վրա ևս կրճատումները ազդել են: Ավստրիացիները հայտարարում են, որ առայժմ ի վիճակի են կոմպենսացնել վառելանյութի պակասը սեփական ռեսուրսների հաշվին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---