Բրազիլիան նավթի ու գազի արդյունահանման ռեկորդ է սահմանել

Բրազիլիան նավթի ու գազի արդյունահանման ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - 2011թ. Բրազիլիան նավթի ու գազի արդյունահանման ռեկորդ է սահմանել, հայտնել է այդ երկրի Նավթի, գազի ու կենսավառելիքի (ANP) ազգային գործակալությունը:

Ըստ գերատեսչության տվյալների, 2011թ. երկիրն արդյունահանել է 768 բարել նավթ և 24 մլրդ խմ բնական գազ, որոնք ամենամեծ ծավալներն են երկրի նավթագազային հատվածում:

2002-2011թթ. նավթի ու գազի արդյունահանումն աճել է 45 ու 55 տոկոսով, իսկ 2006թ. երկիրը հասել է այսպես կոչված ինքնաբավարարման նավթի ոլորտում, երբ նավթի սեփական արտադրությունն առաջին անգամ գերազանցել է նավթի պահանջարկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---