Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթերը կմեկնարկեն 2012-ի ապրիլին![]() 4 փետրվարի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - «Էշետ Տուրս» և «Արմավիա» ընկերությունները կնքել են պայմանագիր, որի համաձայն արդեն այս տարվա ապրիլին սկսվելու են Իսրայելից Հայաստան ուղիղ չվերթները: «Արմավիան» հանդես է գալու որպես Իսրայելում բացառիկ ներկայացուցիչ և մտադիր է ավելացնել թռիչքների քանակը: Այսօրվա դրությամբ իրականացվում է շաբաթական մեկ չվերթ, տեղափոխվում է ընդամենը 50 ուղևոր: Թռիչքների քանակն ավելանալու է մինչև շաբաթական երկու անգամ, ավելանալու է նաև ուղևորատեղերի քանակը (130 հոգի): «Էշետ Տուրսը» նաև պլանավորում է զբոսաշրջային փաթեթներ վաճառել, ներառյալ շրջագայություններ Հայաստանում, միավորված ճանապարհորդություններ Հայաստանում և Վրաստանում, հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |