Բաքուն չի հրաժարավում Ֆրանսիային ՄԽ համանախագահների կազմից հեռացնելու գաղափարից![]() PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ադրբեջանում սկսեցին խոսել ԵԱՀԿ« ՄԽ համանախագահների կազմից Ֆրանսիային հեռացնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հայտնում է AZE.az-ը, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆուադ Մուրադովը անհրաժետ է համարում, որ Ֆրանսիան դուրս գա համանախագահների կազմից: «Մինսկի խմբում 11 պետություն կա, ներառյալ Թուրքիան ու Գերմանիան: Կարծում եմ, հենց այդ երկրները կարող են քննարկել Ֆրանսիային հեռացնելու հարցը»,-ասել է Մուրադովը «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |