Կառավարությունը խաղի կանոններ է հաստատում առևտրային օբյեկտների համար

Կառավարությունը խաղի կանոններ է հաստատում առևտրային օբյեկտների համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել է ՔՕ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում: Ինչպես ընդգծել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, տվյալ փոփոխությունները կոչված են արձագանքելու խնդիրներին, որոնք վերաբերում են Հայաստանի առևտրային օբյեկտների տեղակայությանը: «Օրինագծով, մասնավորապես, հստակորեն որոշվում է առևտրային տարածքը, առևտրային ցանցը և առևտրային օբյեկտը»,-ասել է նա:

Ըստ նրա, փոփոխությունների սահմաններում առևտրային օբյեկտները բաշխվելու են 3 կատեգորիաների` փոքր, միջին և խոշոր:

«Մենք որոշում ենք խաղի հստակ կանոններ նրա համար, որպեսզի կարգավորենք Հայաստանի տարածքում խոշոր առևտրայի օբյեկտների բաշխման հարցերը և պաշտպանենք փոքր և միջին ձեռնարկությունների շահերը»,-հավելել է նախարարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---