Վալերի Բուայե. Եթե Ցեղասպանության մասին օրինագիծը չհաստատվի, մենք նորից կսկսենք![]() PanARMENIAN.Net - Եթե Ցեղասպանության մասին օրինագիծը չընդունվի, մենք նորից կսկսենք: Այդ մասին Nouvelles d’Armenie տված հարցազրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: «Չէի սպասում նման սուր արձագանքի սենատորների կողմից՝ նկատի ունենալով քննարկումը Սահմանադրական խորհրդում»,-նշել է օրինագծի հեղինակը: Ըստ նրա, կան առավել սուր ու հակասական հարցեր: «Մենք խոսում ենք գլոբալ ու ունիվերսալ բաների մասին, այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը ու եղբայրությունը»,-հավելել է նա: Եթե խորհուրդը որպես ոչ սահմանադրական գնահատի օրինագիծը, Բուայեն հավանաբար կկապվի նախագահի աշխատակազմի հետ, որն այժմ սպասում է որոշման: Նախօրեին, Սարկոզին հերթական անգամ կոչ արեց Թուրքիային առերեսվել սեփական պատմության հետ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների |