Բրայզա. Ոչ մի երկրի քաղաքական գործիչները չպետք է լուծեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը![]() 11 փետրվարի 2012 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի երկրի քաղաքական գործիչները չպետք է լուծեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան թուրքական Hurriyet Daily News-ին տված հարցազրույցում: «Դա քաղաքական գործիչների գործը չէ՝ բնութագրել այդ իրադարձությունները որպես Ցեղասպանություն կամ ոչ»,-ասել է նա Ըստ Բրայզայի, այժմ այդ հարցը «միակողմանի բնույթ է կրում»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |