Իգոր Պոպովը կասկածում է, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի

Իգոր Պոպովը կասկածում է, որ առաջիկայում ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը կասկածում է, որ մոտ ապագայում հնարավոր կլինի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, այդ մասին նրան ասել է ինքը Պոպովը: «Չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի մոտ ժամանակներս»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահը: «Սակայն կան նաև լավ նորություններ Պոպովից՝ ամենակարևորն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները լավ են տրամադրված, Սոչիում հիանալի մթնոլորտ է եղել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---