ԼՂՀ նախագահը Վահագն Հովնանյանին. Ձեր կերպարը լավ օրինակ է շատ սերունդների համար

ԼՂՀ նախագահը Վահագն Հովնանյանին. Ձեր կերպարը լավ օրինակ է շատ սերունդների համար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել հայտնի գործարար եւ բարերար, «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Վահագն Հովնանյանին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Արցախի նախագահի մամլո ծառայությունում, ուղերձում ասված է. «Հարգարժան պարոն Հովնանյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ փառապանծ հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր անձնվեր գործունեությունն` ուղղված հայրենիքի շենացմանն ու բարգավաճմանը, հարազատ ժողովրդի բարօրությանը, ազգային մշակույթի եւ կրթության զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը սփյուռքում հայապահպանության, հայոց լեզվի ու հավատքի ամրապնդման գործում: Վստահ եմ` հայրենասերի Ձեր կերպարը կոգեշնչի եւ լավ օրինակ կհանդիսանա շատ սերունդների համար»:

«Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նոր ուժ ու կորով: Թող հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ազգանպաստ ծրագրերն ու ձեռնարկումները` ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի», ասվում է ուղերձում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---