Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 865 տոննա ազոտական պարարտանյութ

Ուկրաինայից Հայաստան  է ներկրվել 2 865 տոննա ազոտական պարարտանյութ

PanARMENIAN.Net - Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի «Կարմիր բլուր» կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։

Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյոթի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը կբավարարի հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը:

Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն:

Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է այսօր՝ ըստ մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի` համայնքներ տեղափոխման բոլոր ծախսերը հոգալու է պետությունը:

Սկսվել է նաև գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը: Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն:

7  20.02.12 - Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կարմիր բլուր» կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---