Այսօր Մոսկվայում կկայանա հայ և ադրբեջանցի մտավորականների հանդիպումը![]() 22 փետրվարի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում «Ռուսական թերթի» խմբագրությունում տեղի կունենա հայ և ադրբեջանցի մտավորականների աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հոդվածում: Ըստ նրա, հանդիպումն առաջին անգամ տեղի կունենան 4 տարվա դադարից հետո: «Քառամյա դադարը պատահական չէր: Պատճառները տարբեր են` սկսած անձնականից, մինչև պետության կողմից թելադրվածները»: Ընդ որում, Շվիդկոյն ընդգծել է, որ չնայած շփումները մամուլը և քաղաքական գործիչները խստորեն քննադատել են, այնուամենայնիվ, դրանք լուրջ արդյունքներ են տվել: «Ակնհայտ էր, որ սկսվել էր մարդկային հարաբերությունների ինչ-որ լուրջ գործընթաց, որը կարող էր ազդել հասարակական կարծիքի վրա»: «Այսօր փոխզիջումը թուլության նշան չէ, այլ հակառակը` ուժի: Նախ և առաջ` ինտելեկտուալ ուժի»,-ընդգծում է Շվիդկոյը` հիշեցնելով, որ հումանիտար մակարդակում երկխոսություն սկսելու որոշումը կարևոր ազդակ ստացավ վերջերս Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |