Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ իրականացված ահաբեկչությունը

Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ իրականացված ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը:

Հեռագրում ասված է. «Հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի, Խորապես վրդովված եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձի մասին լուրից:

Այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողները, որն ըստ էության հանդիսանում է ոտնձգություն Աբխազիայի Հանրապետության պետականության դեմ եւ ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողությունը եւ համերաշխություն ու աջակցություն հայտնում Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ժողովրդին»:

 Ուշագրավ
ՀՀ ԱԳ նախարարն ու ՀՀ Սփյուռքի նախարարը Մասաչուսեթսի նահանգապետի հետ միասին մասնակցեցին Բոստոնում նոր այգու և հուշակոթողի բացման արարողությանը
Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել
Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն
«Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը