Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ իրականացված ահաբեկչությունը

Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահի դեմ իրականացված ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը դատապարտել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ փետրվարի 22-ին իրականացված ահաբեկչությունը:

Հեռագրում ասված է. «Հարգարժան Ալեքսանդր Զոլոտինսկի, Խորապես վրդովված եմ Ձեր` Աբխազիայի Հանրապետության նախագահի դեմ կատարված մահափորձի մասին լուրից:

Այդ հրեշավոր հանցագործությունն իրականացնողները, որն ըստ էության հանդիսանում է ոտնձգություն Աբխազիայի Հանրապետության պետականության դեմ եւ ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը, արժանի են ամենախիստ պատժի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն ու իշխանությունները վճռականորեն դատապարտում են այդ աղաղակող ահաբեկչական գործողությունը եւ համերաշխություն ու աջակցություն հայտնում Ձեզ եւ եղբայրական Աբխազիայի ժողովրդին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---