Կառավարությունը կարողացել է տնտեսել մոտ 18 մլրդ դրամ`կենսաթոշակների վճարման ոլորտում![]() 23 փետրվարի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին կենսաթոշակների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ կապահովվի կենսաթոշակների վճարման միասնական կարգով համապատասխան մարմինների կենսաթոշակների վճարումը ՀՀ օրենսդրության համաձայն։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. «Երկու տարվա ջանքեր պահանջվեցին, որպեսզի համակարգը մենք կարողանանք մաքրել։ Արդյունքում ունեցանք 18 մլրդ դրամի տնտեսում։ Միայն հաշվառման հստակեցումը, էլեկտրոնային եղանակի ներդրումը, համակարգը թափանցիկ դարձնելը մեծ արդյունքներ տվեցին, սակայն աշխատանքները դեռևս կշարունակվեն։ Այս գործընթացն ավարտելու ենք անհատական հաշիվների համակարգի ներդրմամբ»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |