Իշխան Զաքարյանը Ջայպուրում կմասնակցի Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների համագումարին![]() 23 փետրվարի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 24-ին կմեկնի Հնդկաստան: ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI) 12-րդ համագումարին: Ինչպես հաղորդում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը, օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում` «2009-2011 ֆինանսական և ֆիսկալ տարիների ASOSAI ֆինանսական hաշվետվությունների հաստատումը և Աուդիտի հանձնաժողովի» զեկույցը, ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը: Համագումարի ընթացքում կքննարկվի նաև Ասիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների (ASOSAI –EUROSAI) համագործակցության ծրագիրը և կստորագրվի փոխըմբռնման հուշագիր: Համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ. ASOSAI նախագահության փոփոխություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |