Ժիրինովսկի. Բաքուն կօգտվի Իրանի դեմ պատերազմից և կփորձի կրկին գրավել Ղարաբաղը![]() 23 փետրվարի 2012 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Ամռանը Իրանի շուրջ կարող է երրորդ համաշխարհային պատերազմ ծավալվել: Այդ մասին հայտնել է ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին` ելույթ ունենալով այսօր Մոսկվայում կայացած հանրահավաքի ժամանակի: Նրա խոսքով, հենց որ Սիրիային կոտրեն, ամռանը հարված կհասցնեն Իրանին: Ինչպես նշել է Ժիրինովսկին, դրանից կօգտվի Ադրբեջանը, որպեսզի կրկին զավթի Լեռնային Ղարաբաղը: «Հայաստանը դեմ կկանգնի, Թուրքիան` Ադրբեջանի կողմից: Ահա այդպես 2012թ. ամռանը մեր երկրին կարող են պատերազմի մեջ ներքաշել»,- հայտնել է Ժիրինովսկին: Ռուսաստանին հարկավոր կլինի պաշտպանել հարավային սահմանը, գտնում է ՌԼԴԿ առաջնորդը, ուստի Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը պետք է անցկացնել ոչ թե մայիսին, այլ ապրիլին, որովհետև զինված հակամարտությունը կարող է հենց այդ ժամանակ սկսվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |