ԱՄՆ կոնգրեսական. Սումգայիթյան ջարդերն առանձնակի դաժանությամբ էին կազմակերպված![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական, դեմոկրատ Դևիդ Սիսլինը հանդես է եկել հայտարարությամբ Սումգայիթի զոհերի հիշատակման կապակցությամբ: «1988թ. Սումգայիթի հայերը դարձան սիստեմատիկ ջարդի զոհերը: Սումգայիթյան ջարդերը առանձնակի դաժանությամբ էին կազմակերպված»,-ասել է նա: «Մենք հիշում ենք ջարդերի զոհերն, ոչ միայն Սումգայիթի, այլ նաև Բաքվի ու Կիրովաբադի»,-ասել է Դևիդ Սիսլինը: Կոնգրեսականը նշել է, որ հարկավոր է պայքարել խտրականության դեմ «որտեղ էլ որ այն կատարվի»: ![]() ![]() Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |