Թբիլիսիում կայացել է Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ![]() 28 փետրվարի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ, միջոցառմանը ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նախքան բուն միջոցառումը Թբիլիսիի Ս. Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ)եկեղեցում տեղի է ունեցել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն: Այնուհետև Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որի բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշել է Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար և օրինական պահանջի, արցախյան շարժման սկզբից մինչև օրս շարունակվող ադրբեջանական կողմի անհանդուրժողականության և ոչ կառուցողականության, 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված քաղաքականության մասին: Խոսքով հանդես է եկել ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը: Համառոտ պատմական ակնարկից հետո թեմի առաջնորդն անդրադարձել է ազգամիջյան հարաբերություններում հանդուրժողականության անհրաժեշտության կոչով և հույս հայտնել, որ ողջամտությունը կհաղթանակի ու իրականություն կդառնա խաղաղ Կովկասում հարատև համակեցության մեծագույն նպատակը: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են հատվածներ սումգայիթյան իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից: Այս դեպքերը լուսաբանող պատմական ակնարկով հանդես է եկել համայնքային գործիչ Ենոք Թադևոսյանը: Միջոցառման երկրորդ մասում անդրադարձ է կատարվել Խոջալուի դեպքերին, Բաքվի կողմից իրական փաստերի նենգափոխմանն ու այդ ուղղությամբ տարվող քարոզչությանը: Համապատասխան մեկնաբանություններով հանդես է եկել պատմաբան Կարեն Օգանեսյանը: Ցուցադրվել են նաև հատվածներ Խոջալուի դեպքերի իրական պատկերը ներկայացնող վավերագրական ֆիլմից: Միջոցառումն ավարտվել է վրաց հասարակության կողմից ճանաչված գրող- հրապարակախոս Գիվի Շահնազարի ելույթով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |