Մարսելի քաղաքապետ. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման համար պետք է պայքարել մինչև վերջ

Մարսելի քաղաքապետ. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունման համար պետք է պայքարել մինչև վերջ

PanARMENIAN.Net - Մարսելի քաղաքապետ, իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» անդամ Ժան-Կլոդ Գոդենը մեկնաբանել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ցենզուրայի մասին: «Ես կիսում եմ բոլոր նրանց հիասթափությունն ու թախիծը, ովքեր ցանկանում էին այդ օրենքի ընդունումը, քանի որ ժխտումն անընդունելի է, և ես նախկինի պես համոզված եմ, որ դրա դեմ պետք է պայքարել»,- ասել է Գոդենը:

«Ես համերաշխ եմ հայ համայնքի հետ և ուրախ եմ, որ հանրապետության նախագահն արդեն խնդրել է կառավարությանը պատրաստել նոր տեքստ, որում հաշվի կառնվի Սահմանադրական խորհրդի որոշումը»,- նշել է Մարսելի քաղաքապետը, հաղորդում է «Maritima INFOS»-ը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---